Գին 2.400 դր. |
Զեղչ 50% |
Խնայում 1.200 դր. |
Ինչպես է պետք օգտվել ակցիաից`
Ակցիայի շրջանակներում գինը հետևյալն է`
2 բլոկ 1.5լ. (6 շիշ) «Մաքուր Ջուր» – 2.400դր. 1.200 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամերը`
Երկուշաբթիից - ուրբաթ 9:00-18:00
Շաբաթ և Կիրակի 10:00-17:00
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք
զանգահարել «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ընկերություն:
Կարող եք լիցքավորել Ձեր անձնական հաշիվը SalesBoom քարտերով, որոնք վաճառվում են Հայփոստի մասնաճյուղերում:
Կուպոններ կարող եք ձեռք բերել նաև (055) 41 22 64 հեռախոսահամարով (զանգահարել մինչև 18:00):
ք. Երևան, Ադոնց 2 «Երազ» բիզնես կենտրոն (010) 54 47 57 (060) 61 47 57 |
«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը շշալցված ջրի առաքման շուկայում գործում է 2003թ. և սպառողի կողմից հայտնի է իր «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ» ապրանքանիշով: Խմելու ջուրը պետք է ո´չ միայն որակյալ լինի իր հատկանիշներով, անվտանգ՝ իր քիմիական բաղադրությամբ, վնասակար մանրէների բացակայությամբ, այլ նաև լինի առողջարար, այսինքն օրգանիզմն ապահովի անհրաժեշտ միկրոտարրերով: «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը համապատասխանում է խմելու ջրի միջազգային չափանիշներին: Գառնիի լեռնային աղբյուրների ջուրը մեր արտադրամասում ենթարկվում է մանրակրկիտ մաքրման և այնուհետև շշալցվում է 18,9լ տարողությամբ պոլիկարբոնատային տարաների մեջ, որոնք, շնորհիվ ապակու պարունակության, թույլ են տալիս ջուրը պահպանել երկար ժամանակ: Սակայն բազմաստիճան մաքրման արդյունքում ջուրը չի կորցնում իր բնական հանքային բաղադրությունը և լեռնային աղբյուրների զովությունը: «ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-ը պարունակում է օրգանիզմի համար այնպիսի կարևոր հանքանյութեր, ինչպիսիք են`
Կալցիում, որը անհրաժեշտ է ամուր ոսկորների և ատամների համար և եղունգների, ինչպես նաև արյան մակարդելիության և զարկերակային ճնշման կարգավորման համար: Օրգանիզմում կալցիումի և մագնեզիումի ճիշտ հարաբերակցությունն ապահովում է սրտի բնական աշխատանքը:
Մագնեզիումն անհրաժեշտ է նյարդային և սիրտ-անոթային համակարգերի նորմալ գործառության համար: Այն ապահովում է մկաների ճկունությունը, մասնակցում է էներգիայի արտադրման և փոխակերպման, ինչպես նաև ածխաջրերի փոխանակման գործընթացին:
Կալիում, որն ապահովում է փափուկ հյուսվածքների (սիրտ, ուղեղ, երիկամ, լյարդ, մկաններ) նորմալ գործառությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ:
Նատրիումը կալիումի հետ միասին մասնակցում է օրգանիզմում ջրի քանակության կարգավորմանը «Na և K» պոմպի ձևով: Այս տարրերը կարգավորում են մկանային համակարգի գրգռողականությունը: